Գեվորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) Թանգարան
Գևորգ Գրիգորյանի կինը՝ Դիենա Ուկլեբան, նկարչի մահից հետո, 1977թ-ին նրա արվեստանոցին տալիս է թանգարանի կարգավիճակ։ Սկզբում այն եղել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մասնաճյուղ, սակայն 1987թ-ին ընդլայնելով թանգարանի ցուցասրահները նոր նմուշներով, հատկացվել է երկրորդ հարկ և դարձել է Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։
Ջոտտոն իր ժառանգության մեծ մասը՝ գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին, և տարիներ շարունակ նկարչի աշխատանքները կազմել են ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս։ Հաճախակի են նկարչի արվեստանոց-թանգարանում փոփոխվում էքսպոզիցիաները և կազմակերպվում թեմատիկ ցուցահանդեսներ, միջոցառումներ։ Ցուցադրության մաս են կազմում նաև Դիանա Ուկլեբայի գեղանկար աշխատանքները։
Այստեղ կարելի է տեսնել նկարչի տարբեր տարիների աշխատանքները, տարբեր շրջափուլերում, թե‘ Թիֆլիսյան, թե‘ արևելյան ստեղծագործությունները։ Առանձին ցուցասրահում ցուցադրվում է նկարչի գրաֆիկական աշխատանքները։ Թանգարանում գործում է նաև գրադարան՝ արվեստագետ զույգի անձնական գրքերից բաղկացած:
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն/ռուսերեն 3000 դրամ է։
Մուտքի տոմս - 1000 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս - 500 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։